Ադրբեջանական բանակի զինվորը ծառայողական զենքով վիրավորել է իրեն: Պաշտպանության նախարարությունը վկայակոչելով՝ ԱՊԱ-ն գրում է, որ դեպքը կատարվել է սահմանային N զորամասում:
19-ամյա Ռոյալ Հուսեյնովը անվտանգության կանոնների խախտման արդյունքում վիրավորվել է ծառայողական զենքի կրակոցից: Ոտքի հրազենային վնասվածքով զինվորին տեղափոխել են հոսպիտալ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունը հետաքննություն է վարում:
Ռոյալ Հուսեյնովը զորակոչվել էր 2013թ. հոկտեմբերին՝ Գյանջա քաղաքից:


























