ԱԻՄ-ը հունվարի 24-ին հանրհավաք է հրավիրելու: Այս մասին հունվարի 21-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայարիկյանը: Նրա խոսքով, ոչ թե պարզ հանդիպում են անցկացնելու Ազատության հրապարակում, այլ հանրահավաք է անցկացվելու: Խոսելով նախորդ տարվա մասին՝ Հայրիկյանը նշեց, որ այն հայ ժողովրդի պատմության մեջ կմնա բազմաթիվ բացասական դրսեւորումներով: «Մենք տեսանք, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ բացասական որոշումներ ընդունվեցին եւ արհամարհական վերաբերմունքի արժանացավ: Հուսանք, որ 2014 թվականին կուղղվեն այդ սխալները»,- նշեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ քաղաքացիական զգոնությունը բարձրացել է: Իսկ հունվարի 18-ի հանրահավաքի վերաբերյալ էլ ասաց, որ ժողովրդի համար կարեւոր հարցերը նսեմացնելու ճանապարհով են գնում:

«Մտրակակրի դեմ պայքարելու դեմ պայքարում են մտրակի դեմ: Նրանք մաքսային միությանը դեմ լինելով մաքսային միության դեմ ոչինչ չասացին»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am