Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող վրացական Էրիսիմեդի գյուղի բնակիչները պահանջում են անվտանգության հավելյալ միջոցներ ձեռք առնել։ Այս մասին նրանք հայտարարել են այն բանից հետո, երբ երեկ վրաց-ադրբեջանական սահմանին սպանվել է գյուղի 16-ամյա բնակիչ Ահմեդ Գաուրգաշվիլին։ Ինչպես պնդում են տեղի բնակիչները, անչափահասի վրա առանց նախազգուշացման կրակել է ադրբեջանցի սահմանապահը։ Նրանք Վրաստանի իշխանություններից պահանջում են պատժել մարդասպանին։
Հարուցվել է քրեական գործ։




























