Ռուսաստանի Բրյանսկի մարզի Մորոչեւո գյուղում հունվարի 20-ին վեցամյա տղայի դիակ է հայտնաբերվել: Զննության ժամանակ տղայի դիակի վրա պատռված վերքերի եւ քերծվածքների տեսքով բազմաթիվ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել՝ հիմնականում գլխի եւ պարանոցի հատվածում:
Երեխայի մարմնին հայտնաբերված վերքերը վկայում են շան կամ վայրի գազանի հարձակման մասին, հայտնում է մարզի դատախազությունը:
Ընդ որում, քննությունը չի բացառում երեխայի վրա հենց վայրի գազանի, այլ ոչ թե շան հարձակման հնարավորությունը, քանի որ գյուղը կպած է անտառին:
Կատարվածի հանգամանքները պարզելիս հայտնի է դարձել, որ երեխան առանց հսկողության փողոց էր դուրս եկել եւ անհետացել, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Ոստիկանությունը պարզել է, որ զոհված երեխայի ծնողները հարբած են եղել:




























