ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում եւ հյուսիս-արեւելքում ձյան առատ տեղումներ են արձանագրվել:

Օրինակ` Չիկագոյում արդեն տեղացել է 25 սմ ձյուն, Բոսթոնում` 21 սմ, Նյու Յորքում` 15 սմ: Օդերեւութաբանները խոստանում են, որ ձյան տեղումները կարող են ավելի առատ լինել: 

Նյու Յորք, Նյու Ջերսի եւ Դելավեր նահանգներում արտակարգ դրություն են հայտարարել:

Ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ է հայտարարվել 4,3 հազար չվերթ, իսկ 6 հազար չվերթ էլ հետաձգվել է անորոշ ժամկետով: 

Ձյան առատ տեղումների պատճառով ամենաշատ խնդիրները ծագել են Նյու Յորքի, Չիկագոյի, Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյուարքի եւ Բոսթոնի օդանավակայաններում:

Ճանապարհներին իրավիճակը բարդ է: Տրանսպորտի երթեւեկությունը դժվարացել է, ավտովթարների թիվը կտրուկ ավելացել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: