Ռուսաստանում վարձու մարդասպանը ադրբեջանցու է սպանել, իսկ դին այրել է:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հանցագործությունը կատարվել է Կեմերովոյի մարզում: Պատճառը եղել է դրամական պարտքը:
Քրգործի նյութերի համաձայն՝ Ադրբեջանի 44-ամյա բնակչի եւ նրա 30-ամյա եղբոր միջեւ 250 հազար դոլարի պարտքի պատճառով կոնֆլիկտ է ծագել: Ավագ եղբայրը տեղի նախկինում դատված 42-ամյա բնակչին առաջարկել է վարձատրության դիմաց սպանել պարտքը չվճարողին, հայտնում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով ռուսական մամուլը: Տղամարդը վարձկանին ատրճանակ է տվել, եւ վերջինս սպանել է զոհին ու լքված տանը այրել նրա դին:
Ավելի ուշ զոհի հարազատները ոստիկանությանը հայտնել են նրա անհետացման մասին: Օպերատիվ-քննչական գործողությունների ընթացքում բացահայտվել եւ ձերբակալվել են սպանության պատվիրատուն եւ կատարողը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ («Սպանություն») հոդվածով, եւ դատարանի որոշմամբ մեղավորներին կալանավորել են: Գործն ուղարկվել է դատարան:




























