Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկա պահին ընդամենը մեկ դատապարտյալ է հացադուլի մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից:
Այնտեղից նաեւ փոխանցեցին, որ տվյալ դատապարտյալը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից է, սակայն ինքնությունն առանց նրա համաձայնության չեն կարող բացահայտել:
ՔԿՎ-ից միաժամանակ նշեցին, որ դժգոհում է իր քրեական գործից եւ անժամկետ հացադուլ է հայտարարել հունվարի 19-ից: «Նա գտնվում է առանձին խցում բժիշկների հսկողության ներքո: Ներկա պահին առողջական վիճակը նորմալ է: Նրա հետ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ավելացրեցին քրեակատարողական վարչությունից:




























