Հայաստանի բնակիչները 4 օր կարող են հանգստանալ՝ կապված հունվարի 28-ին Բանակի օրվա հետ:

Բանն այն է, որ հունվարի 28-ը երեքշաբթի է եւ կառավարությունը որոշել է ոչ աշխատանքային հայտարարել նաեւ հունվարի 27-ը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 4 օր (հունվարի 25-28-ը) աշխատանքի չեն հաճախի:

Կառավարության 2013-ի դեկտեմբերի 21-ի որոշմամբ՝ հունվարի 27-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել առաջիկա շաբաթ օրը՝ փետրվարի 1-ը: