Իտալիայում իրավապահների հատուկ գործողության ընթացքում մաֆիոզ խմբավորումների հետ կապ ունենալու եւ դրամական միջոցների հափշտակման կասկածանքով 90 մարդ է ձերբակալվել:
Ձերբակալությունները կատարվել են Իտալիայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Լացիոյում եւ Տոսկանայում: Գործողությունը համակարգել է մաֆիայի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավարությունը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել նեապոլիտենյան «Կամորա» խմբավորման ֆինանսական գործունեության խոշոր քննության շրջանակներում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Corriere della Sera-ն:
Ներկայումս վճռվում է կալանավորվածների խափանման միջոցի հարցը: Խուզարկումներ են կատարվում կլանի վերահսկած ընկերություններում:
Դատարանը պետք է վճռի, թե կասկածյալներից ով է կալանավորվելու, ինչպես նաեւ՝ ում գույքն է առգրավվելու պարտքի դիմաց:




























