«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողների պարգեւատրման մասին։ Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հունվարի 22-ին, Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում։
«Ֆորտունա» վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ երկսենյականոց բնակարան Երեւանում շահեց Երեւան քաղաքի բնակիչ Ս. Ղազարյանը, իսկ երկրորդ մրցանակին՝ Hyundai Tucson ix35 ավտոմեքենային արժանացավ Գ. Մարգարյանը։
Ուղեգիր 2 անձի համար դեպի Դորտմունդ՝ Բունդեսլիգայի խաղերից մեկին ներկա լինելու համար, Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվի դասընթացին մասնակցության հավաստագիր եւ MacBook Pro նոութբուք համապատասխանաբար ստացան Եղվարդի բնակիչ Հ. Համբարձումյանը, Օշական համայնքի բնակիչ Վ. Մկրտչյանը եւ Երեւանի բնակիչ Ա. Աճեմյանը։
«Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բաժանորդներից, ովքեր մասնակցեցին այս խաղարկությանը եւ շնորհավորել նրանց, ում հաջողությունն այս տարի մի փոքր ավելի շուտ ժպտաց: Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու եւ հոգատար ընկերություն` մենք փորձում ենք մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Հաճելի է, որ մենք կարողացանք մի փոքր ուրախություն պարգեւել մեր բաժանորդներին: Ցանկանում են, որ այս նվերները դարձնեն Ձեր եւ Ձեր մտերիմների կյանքն ավելի վառ եւ լի տպավորություններով»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ֆորտունա» վիճակախաղն անցկացվել է «ԱրմենՏել» ընկերության կողմից 2013թ–ի սեպտեմբերի 19-ից մինչեւ 2014թ–ի հունվարի 7-ը։ Բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն անվճար գրանցվելով վիճակախաղին, լիցքավորելով իրենց բջջային հեռախոսի հաշվեկշիռը, ստացել են հնարավորություն շահելու վերոնշյալ նվերները։




























