Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հիվանդանոցում իմանալով, որ Twitter-ում որոշ օգտատերեր գրել էին, թե ինքը մահացել է, երեք մատի կոմբինացիայով է պատասխանել նրանց։

Երիկամային անբավարարության հետեւանքով հիվանդանոց տեղափոխված Արա Գյուլերը հենց հիվանդասենյակից պատասխանել է իրեն «թաղողներին»՝ լուսանկարվելով եւ այդ նկարը Twitter-ում տեղադրելով։

Նշենք, որ հունվարի 16-ի երեկոյան Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել էր Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ավելի ուշ նրա առողջական վիճակը բարելավվել էր եւ նրան տեղափոխել էին հիվանդասենյակ։