Ադրբեջանում «Ազատ ԼԳԲՏ» կազմակերպության 20-ամյա նախագահ Իսա Շահմարլին հունվարի 22-ին ինքնասպանություն է գործել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ինքնասպանության պատճառն անհայտ է, սակայն ընկերներն ասում են, որ նա խնդիրներ է ունեցել ընտանիքի հետ: Ինքնասպանությունից առաջ սոցցանցում նա հրաժեշտ է տվել ընկերներին` թողնելով հետևյալ գրությունը. «Ես հեռանում եմ: Այս կյանքն ու այս երկիրն ինձ համար չեն: Ես հեռանում են երջանիկ լինելու համար: Ասացեք մորս, որ սիրում եմ նրան: Իմ մահվան համար բոլորն են մեղավոր: Այս կյանքն այնքան էլ բազմագույն չէ, որ իմ գույնն էլ ներառի: Ցտեսություն»:




























