Փրկարար ծառայությունը հունվարի 22-ին, ժամը 16.27-ին քաղաքացի Մ.-ից ահազանգ է ստացել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածում (4-րդ կմ) իր վարած ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 26 ОО 531 պետհամարանիշի (վարորդ Մ.Մ.) եւ «Մերսեդես» մակնիշի 75 QP 777 պետհամարանիշի ավտոմեքենաները:




























