Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի ափերի մոտ 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
Ցնցումները գրանցվել են հունվարի 22-ին, տեղական ժամանակով 20.10-ին: Օջախը գտնվել է 2,5 կմ խորությունում՝ նահանգի հյուսիսային մասում տեղակայված ափամերձ Յուրիք քաղաքից 100 կմ այն կողմ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:




























