Ռուսաստանի Վորոնեժի մարզի հարավային Դերեզովկա գյուղերից մեկում երկու եւ վեց տարեկան երկու աղջնակների դիակ են հայտնաբերել, իսկ նրանց 25-ամյա մորը գտել են կախված վիճակում: Կնոջ կողքին մահից առաջ գրված նամակ է եղել:
Նախնական տվյալով՝ 2007 եւ 2011թթ. ծնված աղջիկներին դանակահարել են: Տունը շրջափակված է, տեղում աշխատում է օպերատիվ քննչական խումբը: Հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածով:
Ընտանիքը, որտեղ կատարվել է ողբերգությունը, ապահովված էր համարվում: Կինն աշխատում էր տեղի գյուղատնտեսական հիմնարկում, երեխաները միշտ խնամված տեսք ունեին, նրանց ծնողների մասին դրական էին արտահայտվում, գրում է UgNovosti.ru-ն:
Դեպքի պատճառները եւ հանգամանքները կպարզի հետաքննությունը:




























