Մոսկովյան քննչական մեկուսարաններից մեկից կին-փաստաբանին վռնդել են՝ նրան բանտարկյալի հետ սիրով զբաղվելուց հետո:

«Մոսկվայի ՔԿՀ-ներից մեկի աշխատակիցները բացահայտել են կին-փաստաբանի ու նրա պաշտպանյալի սեռական հարաբերությունները»,-հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահների աղբյուրը:

Զուգընկերները երիտասարդներ են՝ մինչեւ 30 տարեկան:

Նման գործողությունների համար պատիժ չի նախատեսվում, սակայն համապատասխան ծանուցագիր կուղարկվի փաստաբանների կոլեգիա՝ կնոջ հանդեպ պատժիչ-դաստիարակիչ միջոցներ կիրառելու: