Երկրորդ փորձից Հայաստանում ընդունել են Ուսանողության օրը՝ մայիսի 16-ը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նիստում, հունվարի 23-ին:
Որոշման նախագիծը ներկայացվել էր անցած շաբաթ, սակայն վերադարձվել էր լրամշակման՝ վարչապետի դիտողությամբ. «Մայիսին շա՞տ չեն տոները»:
Արմեն Աշոտյանը կառավարության նիստում հայտնել է, թե մայիսի 16-ն ընտրվել է որպես երկրի ամենահին բուհի՝ Երեւանի պետհամալսարանի ստեղծման ամսաթիվ, 2014թ. լրանում է համալսարանի 95-ամյակը: Ըստ կառավարության, հայ ուսանողները պետք է իրենց օրն ունենան՝ ի տարբերություն նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների համերաշխության օրվա:
Մնում է պարզել, թե ինչն էր Հայաստանի կառավարության համար անընդունելի նոյեմբերի 17-ի մեջ: 1939թ. այդ օրը նացիստական զորքերը շրջապատել էին Պրագայի ուսանողական հանրակացարանները, կալանավորել եւ համակենտրոնացման ժամբար տեղափոխել 1200 ուսանողների, որոնք բողոքել էին իրենց ընկերոջ սպանության դեմ:




























