Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 23-ի ժամը 18.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Մարտունիի, Վարդենիսի եւ Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: