Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության շենքն ապահովված է հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով եւ մարդատար ու բեռնատար վերելակներով: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության շենքն ապահովված չէ հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով:

Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության շենքն ապահովված է թե հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով եւ թե մարդատար ու բեռնատար վերելակներով: Ի դեպ, ոստիկանության տարածքային բոլոր բաժինների շենքերն էլ ապահովված են թեքահարթակներով: Իսկ անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցները հաճախ իջնում են ներքեւ եւ փաստաթղթերը ձեւակերպում հենց բակում` հաշմանդամներին ազատելով վեր բարձրանալու հոգսից: