Հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշի մարզի հայկական գյուղերի ուղղությամբ, երեկ՝ հունվարի 23-ի, գիշերը պարբերաբար կրակել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

Նա նշեց, որ կրակոցների հետեւանքով Այգեպարում վիրավորվել է 16-ամյա աղջիկ՝ Լիանա անունով, ում ոտքից գնդակն արդեն հանել են: Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ աղջկա վիճակը լավ է:

Նշենք, որ թշնամին կրակել էր Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի եւ Չինարիի վրա։