Միլիոնավոր չինացի ինտերնետ-օգտագործողներ մոտ ութ ժամ չեն կարողացել մուտք գործել տեղական հայտնի կայքեր: Հարցվող կայքերի փոխարեն օգտագործողների համար բացվել է այլ կայք: Սա ինտերնետի պատմության մեջ խոշորագույն խափանումն է համարվում:
Խափանման պատճառը «Մեծ չինական ֆաերվոլի» աշխատանքային թերությունն է եղել: Նշենք, որ այն ինտերնետ-կոնտենտի ֆիլտրման համակարգ է, որը ներդրվել է Չինաստանի կառավարության կողմից դեռեւս 2003թ: Դրա միջոցով պետությունը արգելափակում է քաղաքացիների համար օտարերկրյա անպետք ինտերնետ-ռեսուրսները ու հրապարակումները:
Ինտերնետային խափանումը տեւել է մոտ ութ ժամ, հաղորդում է «Segodnya.ua»-ն:




























