Հարավաֆրիկյան Լիխտենբուրգ քաղաքի բնակիչը տեղի էներգետիկական ընկերությունից 250 մլն ռանդ (շուրջ 23 մլն դոլար) է պահանջում 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում էլեկտրամատակարարումն ապահովող աղոթքի դիմաց: Մի քանի օր առաջ դատարան ներկայացված այս հայցի մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով AllAfrica.com-ը:
Escom ընկերությունը, ըստ հայցվորի, պարտք է, քանի որ հենց ինքն է մարզադաշտերում եւ այլ կառույցներում անխափան էներգամատակարարում ապահովել, այլ ոչ թե ընկերությունը, ասվում է Նելսոն Տաբո Մոդուպեի հայտարարության մեջ:
Ըստ աֆրիկացու` ինքն Աստծուն խնդրել էր կանխել էներգամատակարարման խափանումը, որի պատճառ կարող էին դառնալ կայծակները եւ ուժեղ քամին:
Ըստ նրա` հենց իր աղոթքներն էլ Escom-ին փրկել էին աշխարհի առաջնության խաղերի ժամանակ էլեկտրականության անջատման հետ կապված հնարավոր անհարմար իրավիճակներից:
Էներգետիկ ընկերության արձագանքը, ինչպես նաեւ հայցի դիտարկման ամսաթիվը չի նշվում: Բացի դրանից, չի հաղորդվում, թե ինչու էր Սիոնի քրիստոնեական եկեղեցու անդամ Մոդուլեն վճռել դատարան դիմել աշխարհի առաջնությունից չորս տարի անց միայն:




























