«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Beeline ամենամանկական մրցույթ»–ի հաղթողներին:
Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ «ԱրմենՏել» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հաղթողները:
«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ հանձնեց «Beeline ամենամանկական մրցույթ»–ի հաղթողներին։ Երեւանի բնակիչ ութամյա Լիլի Խաչատրյանը, ում աշխատանքը ճանաչվել էր լավագույնը լուսանկարիչներից եւ «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, պարգեւատրվեց Samsung GT-I9192 հեռախոսով: Փոքրիկ Լիլիթի աշխատանքը հետագայում նաեւ կօգտագործվի մեր ընկերության գովազդային նյութերում։ Տասամյա Հովհաննես Ավետիսյան, ով նույնպես բնակվում է մայրաքաղաքում, հավաքել էր առավելագույն թվով քվե (VOTE) 42 մասնակիցների շրջանում եւ որպես մրցանակ ստացավ Samsung GT-I9192 հեռախոս։ Մրցույթին մասնակցած եւս 20 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:
«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին եւ հաղթողներին, քանի որ ներկայացված բոլոր աշխատանքները շատ գեղեցիկ են եւ յուրօրինակ։ Անչափ տպավորված եմ երեխաների նկարներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են յուրահատուկ ստեղծագործական մոտեցում եւ վառ երեւակայություն։ Ուրախ եմ, որ մեր գովազդային նյութերում կընդգրկվեն տաղանդավոր երեխաների գաղափարները։ Կոչ եմ անում սոցիալական ցանցերում լինել ավելի ակտիվ, ստեղծագործ եւ նախաձեռնող, իսկ մենք կշարունակենք անցկացնել այնպիսի մրցույթներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline ամենամանկական մրցույթ» խորագրով մրցույթը՝ նվիրված 2014 թվականի խորհրդանիշ համարվող «կապույտ ձիուն», մեկնարկել է 2013թ–ի դեկտեմբերի 18-ին եւ անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթին կարող էին մասնակցել 4-12 տարեկան երեխաներ։




























