Երեւանում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաեւ բազմաբնակարան շենքերի տանիքներից ձյան, սառցալեզվակների եւ ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքները:  Առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգ անցուդարձի  ապահովումն է: 

Երեւանի քաղաքապետարանին  տեխնիկապես, ինչպես նաեւ հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայությունը: Զուգահեռաբար, ընթանում են Հանրապետության հրապարակի միջնահատվածի ձյան մաքրման աշխատանքները: Կուտակված ձյունը տեղափոխվում  է համապատասխան վայր: