Ռուսական Վլադիվոստոկ քաղաքում դեռահասները սպանել են մի անտուն մարդու:

Անտուն քաղաքացու մարմինը հայտնաբերել են քաղաքի դպրոցներից մեկի մերձակայքում: Քննիչների տեղեկություններով՝ տղամարդը մահացել է բազմաթիվ վնասվածքներից:

Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել է երկու դեռահաս՝ 14 ու 15 տարեկան:

Հետաքննության տվյալներով՝ հունվարի 16-ին չարագործները տղամարդուն դուրս են բերել շքամուտքից, որից հետո ծեծի են ենթարկել նրան: Նրանց արդեն մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով տարածաշրջանային ՔԿ-ն: