Հայաստանում առաջիկա շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի առավելապես արեւմտյան շրջաններում օդերեւութաբանները կանխատեսում են տեղումներ եւ մատախուղ: Քամին արեւմտյան է՝ 2-5 մ/վրկ., կիրակի տեղ-տեղ այն կարող է ուժգնանալ հասնելով 15-20 մ/վրկ.-ի:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի հնարավոր է թաց ձյուն, առավոտյան ժամերին՝ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +2+4 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0+5,
Կոտայքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0+5,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0+5,
Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+10,
Տավուշում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5,
Արարատում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+5,
Արմավիրում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+11,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13:




























