Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տղամարդը սպանելէ  իր կնոջը՝ նրա գլխին եռման ջրով կաթսա շրջելով: Համատեղ կերուխումից հետո ամուսինների միջեւ վեճ է ծագել: Ամուսինը կնոջը բռնությամբ տարել է լոգարան եւ սառը ջուր լցրել գլխին, դրանից հետո նա ջուր է եռացրել եւ կաթսան շրջել կնոջ վրա:

Արդյունքում կինը մաշկի մակերեսի 70 տոկոս այրվածքներ է ստացել եւ տեղում մահացել: Ամուսինը կնոջ դին տարել է սենյակ, իսկ ինքը գնացել քնելու: Չարագործի նկատմամբ քրգործ է հարուցվել, հաղորդում է «Ռոսբալթը»: