Ֆիլադելֆիայի բնակչուհի Շիրլի Բոնանին արթնացել է որովայնի հատվածում տհաճ զգացողություններից ու հասկացել է, որ երկունքի ցավեր են սկսվում:

«Ես դրանք զգացի քնած ժամանակ, եւ քանի որ երկունքի ցավերի միջեւ տարբերությունը կազմում էր 10 րոպե, մենք կարծեցինք, որ դեռ շատ ժամանակ կա,- հիշում է կինը:- Սակայն լոգանք ընդունելուց եւ հագուստը փոխելուց հետո ուժասպառ եղա, ի վիճակի չէի տեղաշարժվել»:

Իրադարձությունների նման զարգացումը չի մտահոգել Շիրլիի ամուսնուն, քանի որ պահեստային ծրագիր ուներ, որը նախատեսված էր հենց նման դեպքի համար:

«Ճանապարհը մինչեւ ընտանեկան մեքենան վտանգավոր էր նախորդ շաբաթ վրա հասած ձյան փոթորիկի պատճառով, ու դրանով անցնել կարող էր միայն մեկը, ով վստահ կանգնում է ոտքերին,- պատմում է Ֆաբիան Բոնանին:- Սակայն ես նման դեպքի համար սահնակ էի նախապատրաստել Շիրլիի համար»:

Տղամարդը ուժասպառ կնոջը նստեցրել է սահնակին ու փորձել տանել նրան մեքենայի մոտ: Սակայն մոր արգանդում գտնվող Բելլա Սոֆիան ծնողներին ժամանակ չի տվել հասնել հիվանդանոց. Շիրլին սկսել է ծննդաբերել մեքենա չհասած: Կնոջ հորն այլեւս ոչինչ մնացել անելու, քան զանգահարել 911 եւ փեսայի հետ նախապատրաստվել ծննդաբերությանը:

911 ծառայության դիսպետչերը հեռախոսով անհրաժեշտ ցուցումներն է տվել: Այդ կերպ տղամարդկանց համագործակցության արդյունքում ծնվել է 3 կգ քաշով աղջիկ, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով ABC 6-ին:

Երջանիկ Ֆաբիանը երեխային բարուրել է ծածկոցով ու կնոջ հետ միասին հետ տուն տարել:

Ավելի ուշ մորն ու դստերը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հետազոտել են նրանց: Ստուգումներից հետո բժիշկները հայտնել են մտահոգված հարազատներին, որ մայրն ու Բելլա Սոֆիան միանգամայն առողջ են: