«Հրապարակը» գրում է. «Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել: Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»:

Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս մեզ,  Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ փոխանցեցին: Մասնավորապես այն, որ  Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի եւ հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլեւ փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել եւ տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել:

Մեզ պատմեցին, որ Վիրաբյանը նաեւ պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում