Շախմատի աշխարհի նորվեգացի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղացել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ:
Ընկերական խաղը տեղի է ունեցել ուրբաթ սկանդինավյան Skavlan հեռուստաշոուի շրջանակներում: Ամերիկացի միլարդատերը խաղում էր սպիտակ քարերով: Նրան քայլերի համար տրվում էր երկու րոպե ժամանակ: Կարլսենը խաղում էր սեւ քարերով, իսկ քայլերի համար ուներ 30 վայրկյան ժամանակ: Գեյթսն իր քայլերի վրա ծախսել է 50 վայրկյան ու պարտվել, երբ նորվեգացու ժամացույցին դեռ 18-ից ավել վայրկյան ժամանակ կար, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքին:
Ավելի վաղ Կարլսենը շախմատային դաս էր տվել նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, շախմատային սեանս՝ Google-ի տասնյակ աշխատակիցներին:




























