Լա-Մանշի ստորջրյա թունելի վերանորոգման աշխատանքների ընթացքում 19 բանվոր թունավորվել է շմոլ գազից: Նրանցիցի մեկը ծանր վիճակում է գտնվում: Նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպի մասին հաղորել են Պա-դե-Կալե դեպարտամենտի վարչությունից:

Թունելի վերանորոգվող հատվածում վեց տասնյակ մարդ է գտնվել՝ ինչպես Eurotunnel ընկերության աշխատակիցներ, այնպես էլ վարձու բանվորներ: Նրանք զբաղվում էին ռելսերի փոխարինմամբ, որոնք Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա են տանում:

Առաջինը գիտակցությունը կորցրել զոդողը. նրան արագ տեղափոխել են ֆրանսիական Կալե քաղաքի հիվանդանոց: Բժիշկներն անհապաղ եկել են թունել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աշխատողներին հետազոտելուց հետո նրանք արձանագրել էն շմոլ գազից թունավորման 18 դեպք: Բոլոր տուժածները նույնպես տեղափոխվել են Կալեի, Դյունկերի եւ Բուլոն-սյուր-Մերի բուժհաստատություններ:

Այս հատվածում աշխատանքները դադարեցվել են, այնտեղից դուրս են բերել մյուս չորս տասնյակ աշխատողներին: