Կիեւում ոստիկանության 28-ամյա սերժանտին սպանել են ոչ կողոպտելու նպատակով, նրա մոտից չեն գողացել ոչ դրամապանակը, ոչ հեռախոսը: Քննությունը քննարկում է ցուցարարների կողմից իրավապահների նկատմամբ վրեժի վարկածը, հաղորդում է ТСН.-ը:

Հայտնի է դարձել, որ տղամարդուն սպանել են Գոլոսեեւսկի շրջանի վարչակազմի շենքի մոտ՝ գլխին ուղղված կրակոցից: Պետական պահպանության ծառայությունում աշխատող երիտասարդը տուն էր վերադառնում աշխատանքից եւ եղել է քաղաքացիական հագուստով, անզեն: