Չինաստանի Բաոցզին Դուն գյուղում տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 հին պատմական շինություններ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է շաբաթ երեկոյան եւ մարվել կիրակի առավոտյան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաոնցզին Դուն գյուղը կառուցվել է մոտ 300 տարի առաջ եւ համարվում է դուն ազգության (ՉԺՀ-ի 56 ազգություններից մեկը) ամենախոշոր բնակավայրը: Այդ բնակավայրը պահպանվում է պետության կողմից եւ հայտնի է ավանդական դունական շինություններով, որոնք փայտյա բազմաօթյակ կառույցներ են:
Ներկայումս տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել:




























