Կամբոջայի հյուսիսում հարսանեկան արարողության ժամանակ անցորդը հյուրերի վրա նռնակ է նետել: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պնոմպենից 170 կմ հեռավորության վրա գտնվող Կամպոնգհոմ նահանգում: Ողբերգության հետեւանքով զոհվել է 9 մարդ, եւս 30-ը լուրջ վնասվածք են ստացել: Բոլոր տուժածներին արդեն հիվանդանոց են տեղափոխել:

Հարկ է նշել, որ մոտակա ժամանակում զոհերի ու տուժածների թիվը կարող է ավելանալ, քանի որ նռնակի պայթյունից հետո մարդիկ խուճապահար սկսել են այս ու այն կողմ փախչել՝ այգի, հարեւան բակեր: Դա տեղի է ունեցել գիշերը եւ փրկարարների համար բարդ է եղել որոնել վիրավորներին: Այնուամենայնիվ, որոնումները շարունակվում են:

Ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպի պատճառը «սիրային եռանկյունին» էր: Իբր ականը պայթացրել է հարսի նախկին սիրեկանը, որին նա լքել էր հարսանիքից առաջ: Իրավապահները շարունակում են պարզել կատարվածը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: