Ճապոնիայի արտաքին առեւտրի հավասարակշռության բացասական սալդոն 2013թ.    ռեկորդային է եղել` 11,5 տրլն իեն (113 մլրդ դոլար), ինչը գրեթե երկու անգամ բարձր է  2012-ի մակարդակից  (6,9 տրլն իեն): Այս մասին վկայում են պաշտոնական տվյալները:

Արտաքին առեւտրի  պակասուրդը Ճապոնիայում 2013թ. ռեկորդային է եղել` ներկրման ծավալների աճին եւ իենի թուլացմանը զուգահեռ:

Ճապոնիայում նավթի ներկրումը 2013թ. աճել է 16%-ով, բնական գազինը` 18%-ով:

Դեկտեմբերին երկրում ներկրման ծավալն աճել էր 24,7%-ով, արտահանմանը`15,3%-ով: 2013թ. դեկտեմբերին դեֆիցիտը կազմել էր 1,3 տրիլիոն իեն:

Bloomberg գործակալության կողմից հարցման ենթարկված վերլուծաբանները միջինը սպասում էին ներկրման ծավալի 26,2% աճ,արտահանմանը` 18%-ի:

Ճապոնիայից Ասիայի երկրներ արտահանումը դեկտեմբերին ավելացել է 16%-ով (նոյեմբերին` 18,9%), Չինաստան ճապոնական ապրանքների մատակարարումը աճել էր 34,4%-ով : ԱՄՆ արտահանման աճը դանդաղել էր 13%-ի` 21,2%-ի փոխարեն, ԵՄ-ի երկրներ աճել էր 23% -ի` 19,4%-ից: