Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին առաջին պաշտոնական այցով Իսրայել է մեկնում, որտեղ նախատեսված է վրաց-իսրայելական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնել:

Երկօրյա այցի ժամանակ տեղի կունենան Գարիբաշվիլիի հանդիպումները նախագահի, վարչապետի, Իսրայելի խորհրդարանի նախագահի եւ երկրի այլ պաշտոնական անձանց հետ:

«Այցի շրջանակներում Վրաստանի եւ Իսրայելի միջեւ կստորագրվի ազատ առեւտրի պայմանագիր», - հայտնել են Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից:

Ըստ Վիճակագրության ազգային ծառայության` 2013թ. Վրաստանի եւ Իսրայելի միջեւ առեւտրաշրջանառությունը 2012թ. համեմատությամբ կրճատվել էր երկու անգամ` մինչեւ 34,1 միլիոն դոլար: Վրաստանի տնտեսությունում Իսրայելի ուղղակի ներդրումներն անցյալ տարվա ինն ամիսների ընթացքում կազմել էին 6,9 միլիոն դոլար: