Վանից Անկարա մեկնող միջքաղաքային ավտոբուսը Սիվաս նահանգում վթարի է ենթարկվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հունվարի 27-ի առավոտյան Վանից Անկարա մեկնող ավտոբուսը Սիվաս նահանգի Յըլդըզելիի շրջանում մերկասառույցի հետեւանքով կորցրել է կառավարումը եւ դուրս թռել ճանապարհից։
Վթարի հետեւանքով մահացել է 9, տարբեր աստիճանի վնսավածքներ ստացել՝ 10 ուղեւոր։
Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են, որ վթարի ենթարկված ավտոբուսի առջեւի անվադողերը ձմեռային չեն եւ բավականին մաշված են։
Նշենք, որ 3 օր առաջ էլ Կայսերի նահանգում էր ձորը գլորվել մի ավտոբուս, որում գտնվող ուղեւորներից 21 մահացել էին։




























