Խերսոնում ցուցարարները դանակահարել են երեք ոստիկանի: Երկուսի վիճակը ծանր է, հեռացրել են մեկի փայծաղը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին:
Հունվարի 27-ին` ժ. 20.00-ին, Խերսոնի մարզի ՆԳՆ-ի հերթապահ մասում հաղորդագրություն է ստացվել, որ Խերսոն քաղաքում անհայտ անձինք մարմնական վնասվածքներ են հասցրել երկու քաղաքացու, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով մարզի ՆԳՆ-ն:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Պարզվել է, որ երեք երիտասարդներ դանակահարել են երեք ոստիկանի:
Ոստիկանները ձերբակալել էին հանցագործներին, որոնք բոլորը Խերսոնի բուհերից մեկի ուսանողներ են: Երեքն էլ ցույցի արմատական տրամադրված մասնակիցներ են եղել:
Երկու ծանր վիրավոր ոստիկանները վերակենդանացման բաժանմունքում են: Երրորդ ոստիկանը վիրավորվել է ծնկից եւ ուսից, նրան բուժօգնություն էր ցուցաբերվել` առանց հիվանդանոց տեղափոխելու:
Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ-ի 15-րդ հոդվածի 2-րդ (հանցագործության փորձ) եւ 115-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան (կանխամտածված սպանություն):
Ներկայումս շարունակվում են քննչական աշխատանքները` հանցագործության դրդապատճառները պարզելու նպատակով:




























