Ռուսական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 18-ամյա գործազուրկ մորը, որը հունվարի 13-ից մինչեւ 27-ը բացակայել էր բնակարանից՝ միայնակ թողնելով նորածին երեխային։
Ոստիկանությունը հունվարի 27-ին հաղորդում է ստացել, որ բնակարանում հինգ ամսական աղջնակի դիակ է հայտնաբերվել՝ առանց բռնի մահվան արտաքին հետքերի, հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նորածնի մայրը ձերբակալվել է եւ ավելի ուշ բաց թողնվել` պարտադիր ներկայանալու պայմանով:
Պարզվել է, որ նա երկու շաբաթով աղջկան մենակ էր թողել տանը: Քրեական գործ էր հարուցվել` «անզգուշության հետեւանքով մահվան պատճառ դառնալու» հոդվածով:
Ներկայումս ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:




























