Շվեդ գիտնականները նեանդերթալացու ԴՆԹ-ն ոսկորներից առանձնացնելու նոր եղանակ են կիրառել։ Մասնավորապես, նրանց հաջողվել է Սիբիրի քարանձավում գտնված  նեանդերթալացու ԴՆԹ-ն ոսկորներից առանձնացնել։

Նրանք նեանդերտալացու ոսկորներից տարանջատել են  ԴՆԹ-ն եւ առանձնացրել ժամանակակից մարդու ԴՆԹ-ից, ինչը թույլ է տվել ապացուցել Սիբիրում եւ Եվրոպայում բնակվող նեանդերթալացիների ազգակցությունը, փոխանցում է Gazeta.ru-ն։

ԴՆԹ-ի կողմնակի շերտերը որոշելու մեթոդը հիմնված է նրա բնական մուտացիաների անալիզի վրա: Այսպես, նմուշների 30-40%-ի մոտ, որոնց տարիքը հաշվվում է մի քանի հազար տարի, ցիտոզինը վերափոխվում է տիմինի, իսկ գուանինը` ադենինի: Գիտնականները համակարգ են ստեղծել, որը տեսակավորում է ԴՆԹ-ի բնական փոփոխության գործընթացները եւ համեմատում ստացված արդյունքները նմուշի օրինակների հետ: