Անգլիական Շրոպշիր կոմսությունում 66-ամյա կինը հետ է մղել կողոպտիչների հարձակումը ու պաշտպանել է իր 72-ամյա ծանր հիվանդ ամուսնուն, հաղորդում է The Telegraph-ը:

Օրեր առաջ Հոլդինգ ամուսինների տուն երեք կողոպտիչ է մտել, որոնք հանկարծ բախվել են հաստատակամորեն տրամադրված տանտիրուհուն: Չարագործները փորձել են խաբել տիկնոջը, ասելով որ տեսել են տարօրինակ տղամարդու, որը ներխուժել է տուն, ուստի հետեւել են նրան, որպեսզի բռնեն գողին:

Սակայն Մարգարեթ Հոլդինգը չի հավատացել նրանց եւ ոչ մի խոսքին ու պաշտպանել է իր տունը՝ զինված լինելով միայն ձեռնափայտով:

Մինչդեռ կինը ներքեւում զբաղեցնում էր կողոպտիչներին, նրա ամուսինը լսել է ներքեւի աղմուկը ու զանգահարել է ոստիկանություն հաղորդում է FedPost.ru-ն: