Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզի Աչինսկ քաղաքում նորածնին հասարակական զուգարանում թողած մորը ձերբակալել են: Փոքրիկին հասարակական զուգարանում հայտնաբերել են հունվարի 27-ին եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց:
«Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել «մոր կողմից նորածնի դեմ մահափորձ» հոդվածի հատկանիշներով: Ներկայումս կինը ձերբակալված է»,-«ՌԻԱ նովոստիին» հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայության ներկայացուցիչ Արտյոմ Կիշկուրինի խոսքով՝ ոստիկանները նորածնի մորը գտել են դեպքի վայրից ոչ հեռու գտնվող նրա բնակարանում, նա 22 տարեկան է:
«Աղջիկը չի աշխատում, նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում չի հայտնվել: Նա կասկածյալների թվում էր դեռ երեկվանից, սակայն միայն այսօր հնարավոր եղավ նրան բռնացնել տանը»,-ասել է Կիշկուրինը:




























