Տղամարդը, որը մի քանի ամիս շարունակ սապնել ու կերել էր առնվազն տասնհինգ կատու, ձերբակալվել է Իտալիայում: Նրան սպառնում է մինչեւ մեկ տարի ազատազրկում ու մի քանի հազար եվրոյի չափով տուգանք:
Իրավապահների տվյալներով՝ Բրիանցի շրջանի հիսունամյա բնակիչը կատուների սիրահար էր ձեւանում ու «որդեգրում» էր նրանց: Որպես կանոն՝ նա ընտրում էր սեւ գույնի թմբլիկ կատուների: Նրանց տուն բերելով՝ տղամարդը սպանել ու զանազան ուտեստներ է պատրաստել, որոնցից մի քանիսն անգամ ընկերներին է առաջարկել:
Նա կասկածներ է առաջացրել, երբ տարբեր ատրվակներով թույլ չի տվել, որ կենդանիների պաշտպանության հարցերով տեսուչներն այցելեն նրա բնակարան: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով UPI-ն:



























