Սուդանում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մի քաղաքացի հյուպատոսության ավտոկայանատեղի մոտ դանակով հարձակվել է ռուս հյուպատոս Անդրեյ Տարամայեւի եւ նրա կնոջ վրա:
Հաղորդվում է, որ միջադեպից առաջ հարձակվողը լուր էր ստացել ԿԱՀ-ում եվրոպացի զինվորների կողմից իր եղբոր սպանության մասին եւ վճռել էր վրեժ լուծել` հարձակվելով եվրոպացիների վրա: Միջադեպի հետեւանքով հյուպատոսը եւ կինը դանակի մի քանի վնասվածք են ստացել:
Ըստ Խարթում քաղաքի ոստիկանության` ենթադրյալ չարագործն իր եղբոր սպանության մասին իմացել էր ԿԱՀ-ի ֆրանսիացի զինվորականներից եւ մտադրվել էր վրեժխնդիր լինել ցանկացած «եվրոպացուց»:
Տուժածները տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ հետո դուրս գրվել եւ գնացել տուն, որտեղ գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Խարթումի ռուսականհյուպատոսությունը հարձակումից հետո ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնել է ժամանակավոր հավատարմատար Յուրի Վիդակասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ հարձակումը «կենցաղային, քրեական բնույթ է կրել»:


























