«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Դարբնիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանությունը 41-ամյա կինը հանգուցալուծել էր ամուսնու դանակահարությամբ։
Իսկ թե ինչպես է կատարվել դեպքը, մեզ հետ զրույցում ներկայացրեց կնոջ կողմից դանակահարված ամուսինը, որը այս պատմության մեջ միակ մեղավորը իրեն է համարում։
«Ես եմ մեղավոր։ Խմած եկա տուն, կինս սկսեց գոռգոռալ, նախատել, որ խմելով տուն չեն պահում։ Ես էլ ջղայնացա, երկու անգամ խփեցի, ինքը դիվանին նստած էր, սեղանին էլ խոհանոցային դանակ էր դրված։ Ըստ երեւույթին՝ ինքը խփածիս ցավից, չզգալով ինչ է անում, դանակով հարվածեց ինձ։ Բայց հիմա ամեն ինչ նորմալ է, դա ուղղակի պահի ազդեցության տակ է եղել, երկուսովս էլ չափից դուրս բորբոքված ենք եղել։ Իմ մեղքով է կինս դանակահարել ինձ։
Նշենք, որ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























