Ռուսական ոստիկանությունը ձերբակալել է երեք անչափահաս երիտասարդների, որոնց կասկածում են միջնասիացու սպանության մեջ:
Հաղորդվում է, որ երկու կասկածյալները մոսկվացիներ են, մեկը՝ մոլդովացի: Երեքն էլ 16-17 տարեկան են, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահների իր աղբյուրը:
Հետաքննությունը սկսվել է հունվարի 26-ին: Հանցագործության վայր ժամանած բժիշկները արձանագրել էին մահ՝ գանգուղեղի բաց վնասվածքի արդյունքում: Զոհը 26-ամյա ղրղըզստանցի է:
Ներկայումս ձերբակալվածների հետ օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացվում: Մասնավորապես, պարզվում են հարձակման դրդապատճառները:




























