Ռուսական Ուդմուրտիայի Սյումսինսկի շրջանում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ չորս երեխա:
«Հրդեհի է զոհ է գնացել մի կին ու չորս երեխա, որոնց տարիքը ներկայումս ճշտվում է»,-ասել է հանրապետության հարցերով ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայության ղեկավար Վերոնիկա Միտրոֆանովնան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրդեհի նախնական պատճառն է համարվում վառարանի շահագործման ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելըը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել 23 մարդ ու տաս միավոր տեխնիկա:




























