Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շջաններում տեղում է անձրեւ`Իջեւանում, Կապանում եւ Մեղրիում:

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի եւ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի  ավտոճանապարհի Գորիս- Սիսիան  հատվածում:

Միջպետական  ճանապարհի Հ -43  Մ-2-Գնդեւազ-Ջերմուկ  ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:

Սաստիկ  բուք է  Արթիկ - Ալագյազ,  Մ 2 Երեւան- Երասխ-Գորիս-  Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան)  հատվածում եւ Վարդենյաց (Սելիմի)  լեռնանցքում:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: