Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը նշանակվել է Ս. Գայանե վանքի վանահայր, Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը` Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն:

Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գեւորգյանը, ազատվելով Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից, կշարունակի ծառայել Մայր Աթոռի Կալվածոց տեսչության տնօրենի պաշտոնում: