Ռուսաստանում դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Նովոսիբիրսկի Վենգերովի շրջանի բնակիչ Անատոլի Կարասեւին, որը նախորդ տարվա ամռանը Նովոսիբիրսկում անցորդների աչքի առաջ սպանել էր  ընկերուհուն:

Նշվում է, որ 2013թ. հուլիսի 20-ին Նովոսիբիրսկում Կարասեւն անցորդների աչքի առաջ դանակի 13 հարված հասցնելով սպանել էր  ընկերուհուն, որը հինգ տարի համատեղ կյանքից հետո որոշել էր բաժանվել: Այնուհետեւ տղամարդը փորձել էր նույն դանակով կտրել երակները:

Երիտասարդները Նովոսիբիրսկ աշխատելու էին մեկնել Վենգերովի շրջանի Զարեչյե գյուղից:

Կարասեւը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ  (սպանություն): Նրան 11 տարվա ազատազրկման են դատապարտել՝ խիստ ռեժիմի բանտում, ասված է ՌԴ ՔԿ-ի քննչական վարչության հաղորդագրությունում: